ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սերգեյ Յարմալոյան․ Սա տեսակի պայքար է

Սերգեյ Յարմալոյան․ Սա տեսակի պայքար է
22.12.2020 | 22:10

Մենք դուրս ենք եկել հանուն ի համար, արժեքի ու վերածննդի համար։ Եվ նրանք, որոնց համար հոսանքի թանկացումն է ավելի կարևոր, կամ գազի գինը` մեզ ծախված են ասում։ Նա, ով պայքարում էր 10 դրամ ավելորդ հոսանքի, 20 դրամ ավելորդ գազի համար ու մի քանի տարի առաջ Բաղրամյանի վրանում ինչ որ քածի էր շոյում, այսօր մեզ ծախված է համարում։


Այո, տեսակի պայքար է սա...այստեղ չեք գտնի մարդկանց, ովքեր դուրս են եկել աղջիկ կպցնելու, ոստիկանների դիմաց համբուրվելու, վրաններում իրար լպստելու, ասֆալտին նստելու ու կիթառ նվագելու համար։ Այստեղ մարդիկ են, որոնց համար գերագույն արժեքը, սրբության սրբոցը Հայրենիքն է։ Այստեղ չալոներ չկան, լեյլա ու իռաներ չկան, այստեղ կոլոտ հովոյական տեսակը չկա, այստեղ հերոսի պապ չեն կեղծում։ Այստեղ մարդիկ տխուր են, այստեղ մարդիկ չեն հռհռում...այո, այստեղ ուրիշ տեսակն է հավաքված...այստեղինները Եռաբլուրում քաղաքական կուռքի չեն փառաբանում, ոտնակոխ չեն անում շիրիմներ, չեն հարվածում կաթողիկոսի...այո, տեսակի պայքար է։ Չկան այստեղ մարդիկ, ովքեր աչք կփակեն ազգային ժողովի ամբիոնից խոսող տրանսգենդերի վրա ու կհալածեն հոգևորականի։ Ճիշտ եք` տեսակի պայքար է..այստեղ մարդիկ չեն ցանկանում, որ իրենց զավակը կրթվի պիղծ կոնվենցիաներով, չեն ցանկանում, որ իրենց զավակը պարտվողի հոգով մեծանա։ Մարդիկ այստեղ տխուր են, մարդկանց սրտերում այստեղ ինքը` Արցախն է բաբախում և ոչ թե դավաճան կուռքի ստերն ու կեղծիքները։

Այստեղ մարդիկ են, տեսակով մարդիկ, հայ մարդիկ, արժանապատիվ մարդիկ։ Իրոք, ճիշտ եք, տեսակի պայքար է...այստեղ հնամաշ զինվորական հագուստով հայ կամավորի կողքին գեյ, լեսբի ու տրանսներ չկան, այստեղ իրենց առաքելությամբ հայերն են։ Այստեղ չի ծածանվում աղանդավորների դրոշները, գեյերի ու ամեն տեսակ զըռթ ու զիբիլի դրոշները։ Այստեղ մեկ դրոշ է ծածանվում` Եռագույնը։ Այստեղ սև ու սպիտակներ չկան, հներ ու նորեր չկան, ներկաներ ու նախկիններ չկան, քանի որ այստեղ բոլորն են հասկանում, որ թուրքի յաթաղանը հին ու նոր չի հարցնում, քանի որ այստեղ մարդիկ հասկանում են, որ թուրքը հային մորթելուց առաջ չի հարցնում իր կուսակցական պատկանելիությունը։ Այստեղ նվիրյալներն են, Հայրենիքի ապագայի մասին մտահոգված մարդիկ, որոնցից շատերը չեն համակրում այս կամ այն անձին, բայց ստորադասել են իրենց հայացքները ու նրանց գիտակցության մեջ առաջնայինը դարձել է հայի երկիրը, մեր բնօրրանը, մեր հայրենին։ Այստեղ հայը հայի է տեսնում, հայը հայի հետ է խոսում, այստեղ է, որ իջնում է կուսակցության դրոշը ու վեր է հառնում մեկ դրոշ` Հայոց եռագույնը։ Այստեղ մարդկանց իդելաը Սև Հովազն է, Աբաջյանը, Ուրֆանյանը, Մենուան ու շատ-շատերը...այստեղ դասալիքները կուռք չեն դառնում, աղանդավորները սրբեր չեն դառնում...այստեղ մեկ արժեք կա` Հայի պայքար։ Այո սա տեսակի պայքար է, հայի տեսակի պայքարը...

Image may contain: 3 people, crowd, night, sky and outdoor

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ